15:09 24 փետրվարի, 2012Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին, ում գլխավորությամբ իտալացիները 2006թ. հռչակվեցին աշխարհի չեմպիոն, կարող է գլխավորել Հռոմի «Լացիոն», հաղորդում է Football Italia-ն։
«Լացիոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Էդուարդո Ռեյան փետրվարի 24-ին կհանդիպի հռոմեկան ակումբի նախագահ Կլաուդիո Լոլիտոյին, որպեսզի քննարկի իր առաջիկա անելիքները։
Սակայն, աղբյուրը հայտնում է, որ Ռեայի հեռացումն արդեն որոշված է եւ Լոլիտոն փոխարինող է փնտրում մարզչին։
Թեկնածուների թվում է նաեւ իտալացի մասնագետ Մարչելո Լիպին, ով 2010թ. աշխարհի առաջնությունում իտալացիների չափազանց անհաջող մրցելույթներից հետո չի աշխատել ոչ մի թիմում։
Հնարավոր է, որ Լիպին ամռանը կգլխավորի «Լացիոն» եւ ակումբին կնախապատրաստի հաջորդ մրցաշրջանին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.