13:02  ,  3 մայիսի, 2014

Արթուր Աբրահամ - Նիկոլա Սյեկլոցա. Բուքմեյքերների կանխատեսումը

Մայիսի 3-ին Բեռլինում կայանալիք պրոֆեսիոնալ բռցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) եւ տիտղոսի հավակնորդ Նիկոլա Սյեկլոցայի (Չեռնոգորիա, 26-1, 8 նոկաուտ) դիմակայությունում բուքմեյքերների բացահայտ ֆավորիտ հայ մարզիկն է:

Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը Արթուր Աբրահամի հաղթանակը գնահատում է 1.07 գործակցով: Նիկոլա Սյեկլոցայի հաղթանակի հնարավորությունն ունի 7 գործակից: Ոչ ոքին՝ 35:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին կայացած կշռման արարողությունում բռնցքամարտիկներն ունեցել են գրեթե նույն քաշը: Արթուր Աբրահամը 76,1 կգ է, Նիկոլա Սյեկլոցան՝ 76,2 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս