13:02 3 մայիսի, 2014Մայիսի 3-ին Բեռլինում կայանալիք պրոֆեսիոնալ բռցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) եւ տիտղոսի հավակնորդ Նիկոլա Սյեկլոցայի (Չեռնոգորիա, 26-1, 8 նոկաուտ) դիմակայությունում բուքմեյքերների բացահայտ ֆավորիտ հայ մարզիկն է:
Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը Արթուր Աբրահամի հաղթանակը գնահատում է 1.07 գործակցով: Նիկոլա Սյեկլոցայի հաղթանակի հնարավորությունն ունի 7 գործակից: Ոչ ոքին՝ 35:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին կայացած կշռման արարողությունում բռնցքամարտիկներն ունեցել են գրեթե նույն քաշը: Արթուր Աբրահամը 76,1 կգ է, Նիկոլա Սյեկլոցան՝ 76,2 կգ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.