19:09  ,  17 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպն ընդհատել է մամուլի ասուլիսը՝ զուգարան գնալու համար

Զվարճալի դեպք է տեղի ունեցել ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Բորուսիա» - «Վոլֆսբուրգ» հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստիպված է եղել ընդհատել մամուլի ասուլիսը՝ զուգարան գնալու համար։ Սրահից հեռանալիս նա ասել է, որ «արտակարգ իրավիճակ է առաջացել»։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել էր 2։0 հաշվով՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Հանդիպման հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով