23:10  ,  8 մայիսի, 2012

Կլիչկո. Չիսորա – Հեյ մենամարտն այլանդակների շոու կլինի

Բռնցքամարտի գերծանրքաշային կարգի WBA, IBF, WBO եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, մեկնաբանելով հուլիսի 14-ին նախատեսված Դերեկ Չիսորա – Դեւիդ Հեյ մենամարտը, հայտարարել է, որ դա կլինի «այլանդակների շոու»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին կայացած Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Դերեկ Չիսորան ծեծկռտուք սարքեց բրիտանացի Դեւիդ Հեյի հետ, ինչի համար Մեծ Բրիտանիայի բռնքամարտի խորհուրդը Չիսորային զրկեց արտոնագրից: Սակայն Չիսորան ու Հեյը որոշել են մենամարտ անցկացնել Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիայի հովանու ներքո:

«Դա կլինի այլանդակների շոու՝ այլանդակ կանոններով: Դա լուրջ վիրավորանք է բրիտանական բռնցքամարտի վերահսկիչ խորհրդի համար: Չիսորայի պես բռնցքամարտիկին արտոնագիր տրամադրելը խայտառակություն է պրոֆեսիոնալ սպորտի համար: Ինչպե՞ս կարելի է մենամարտ անցկացնել մամուլի ասուլիսում այդպիսի մեծ սկանդալ բարձրացրած բռնցքամարտիկների համար: Ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենա Մեծ Բրիտանիայի տարածքում»,- Կլիչկոյի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում