Բռնցքամարտի գերծանրքաշային կարգի WBA, IBF, WBO եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, մեկնաբանելով հուլիսի 14-ին նախատեսված Դերեկ Չիսորա – Դեւիդ Հեյ մենամարտը, հայտարարել է, որ դա կլինի «այլանդակների շոու»:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին կայացած Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Դերեկ Չիսորան ծեծկռտուք սարքեց բրիտանացի Դեւիդ Հեյի հետ, ինչի համար Մեծ Բրիտանիայի բռնքամարտի խորհուրդը Չիսորային զրկեց արտոնագրից: Սակայն Չիսորան ու Հեյը որոշել են մենամարտ անցկացնել Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիայի հովանու ներքո:
«Դա կլինի այլանդակների շոու՝ այլանդակ կանոններով: Դա լուրջ վիրավորանք է բրիտանական բռնցքամարտի վերահսկիչ խորհրդի համար: Չիսորայի պես բռնցքամարտիկին արտոնագիր տրամադրելը խայտառակություն է պրոֆեսիոնալ սպորտի համար: Ինչպե՞ս կարելի է մենամարտ անցկացնել մամուլի ասուլիսում այդպիսի մեծ սկանդալ բարձրացրած բռնցքամարտիկների համար: Ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենա Մեծ Բրիտանիայի տարածքում»,- Կլիչկոյի խոսքը փոխանցում է BBC-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 28 նոյեմբերի
01:05 , 28 նոյեմբերի
23:38 , 27 նոյեմբերի 
22:01 , 27 նոյեմբերի 
21:07 , 27 նոյեմբերի
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի