09:49  ,  15 ապրիլի, 2014

Լեւանդովսկի. «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումը շատ կարեւոր է «Բորուսիայի» համար

Վստահ եմ, որ կարող ենք կրկին հիշեցնել մեր մասին։ Այս հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ խոսելով «Վոլֆսբուրգի» հետ խաղի մասին ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։

«Հիանալի թիմ ունենք, եւ չի կարելի հաշվի չառնել մեզ։ Սակայն «Վոլֆսբուրգը» բարդ մրցակից է, եւ հարկավոր է լավ ֆուտբոլ ցուցադրել ամբողջ հանդիպման ընթացքում»,- 25-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ապրիլի 15-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։ Կիսաեզրափակիչի մյուս զույգում «Բավարիան» կխաղա «Կայզերսլաուտերնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում