09:27  ,  15 ապրիլի, 2014

«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ». Տանտերերի հավանական կազմը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ապրիլի 15-ին կմրցի «Վոլֆսբուրգի» հետ։ Դորտմունդցիների պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական կազմերը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության աջ եզրում։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Էրիկ Դուրմ, Սեբաստիան Կել, Միլոշ Յոյիչ, Կեւին Գրոսկրոյց, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լեւանդովսկի։

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգում Մյունխենի «Բավարիան» կմրցի «Կայզերսլաուտերնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում