18:15  ,  11 ապրիլի, 2014

Ուլի Վեգներ. Արթուր Աբրահամը լավ մարզավիճակով է մոտենում մենամարտին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) եւ նրա մարզիչ Ուլի Վեգները խոսել են Նիկոլա Սյեկլոցայի (26-1, 8 նոկաուտ) հետ մայիսի 3-ին Բեռլինում կայանալիք մենամարտի մասին։ Գերմանացի մասնագետի խոսքով՝ 35-ամյա բռնցքամարտիկը լավ մարզավիճակում է։ 

«Մարզիչս զանգահարեց ինձ մեկշաբաթյա արձակուրդից հետո եւ միանգամից վերադարձա մարզումներին»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Sport.de-ն։

«Այո, այս շաբաթվանից Արթուրը սկսել է մարզվել Կիենբաումի մարզադպրոցում։ Նա լավ մարզավիճակում է»,- ասել է Վեգները։

Հիշեցնենք, որ իր նախորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը մարտի 2-ին հաղթել էր գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում