13:44  ,  8 փետրվարի, 2012

Գերմանիայի գավաթ. «Բորուսիան» դուրս եկավ կիսաեզրափակիչ

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց 3-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Հոլշտայնին»։

Կիսաեզրափակիչում դորտմունդիցիները հանդիպելու են «Հոֆենհայմ» - «Գյորտեր Ֆյուրտ» զույգի հաղթողին։

«Հոլշտայն» - «Բորուսիա Դ.»՝ 0։4
Լեւանդովսկի, 11, Կագավա, 18, Բարիոս, 80, Պերիշիչ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով