Գերմանական Bild-ն անդրադարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգների աշխատաոճին:
«Վեգներն իր խռպոտ ձայնով միապետի եւ շոումենի խառնուրդ է հիշեցնում: Այդ որակների շնորհիվ նա չեմպիոն դարձրեց Արթուր Աբրահամին: Հատկապես տպավորիչ է մարզիչի վարքը ռաունդների միջեւ եղած դադարների ժամանակ, երբ նա Աբրահամին փորձում է ներշնչել ռեկորդներ սահմանելու գործում: Հաճախ են երկրպագուները լսում «Դե, իմ տղա, եղիր հնդկացի, ցույց տուր նրան», «Հարվածի՛ր, չկարողանալու միջոցով, հաղթի՛ր, ինքդ քեզ» եւ «Հերիք է նրա մեջքը շոյես, ծեծի՛ր» վանկարկումներ: Երբեմն Վեգների արտահայտություններն ավելի ուժեղ են հարվածում, քան որոշ հարվածներ: Նրա զվարճալի ժեստերը եւ շարժումները դուր են գալիս միլիոնավոր ֆանատների, ովքեր մենամարտերին հետեւում են հեռուստացույցով: Ուլի Վեգներն իսկական պաշտամունք է նրանց համար»,- գրում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը մայիսի 3-ին Բեռլինում տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի