20:52 2 ապրիլի, 2014Գերմանական Bild-ն անդրադարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգների աշխատաոճին:
«Վեգներն իր խռպոտ ձայնով միապետի եւ շոումենի խառնուրդ է հիշեցնում: Այդ որակների շնորհիվ նա չեմպիոն դարձրեց Արթուր Աբրահամին: Հատկապես տպավորիչ է մարզիչի վարքը ռաունդների միջեւ եղած դադարների ժամանակ, երբ նա Աբրահամին փորձում է ներշնչել ռեկորդներ սահմանելու գործում: Հաճախ են երկրպագուները լսում «Դե, իմ տղա, եղիր հնդկացի, ցույց տուր նրան», «Հարվածի՛ր, չկարողանալու միջոցով, հաղթի՛ր, ինքդ քեզ» եւ «Հերիք է նրա մեջքը շոյես, ծեծի՛ր» վանկարկումներ: Երբեմն Վեգների արտահայտություններն ավելի ուժեղ են հարվածում, քան որոշ հարվածներ: Նրա զվարճալի ժեստերը եւ շարժումները դուր են գալիս միլիոնավոր ֆանատների, ովքեր մենամարտերին հետեւում են հեռուստացույցով: Ուլի Վեգներն իսկական պաշտամունք է նրանց համար»,- գրում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը մայիսի 3-ին Բեռլինում տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.