Sauerland Event պրոմոուտերական ընկերության գլխավոր մենեջեր Կրիս Մայերը մայիսի 7-ին հայտարարել է, որ երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (42-2-0, 23 նոկաուտ) եւ տիտղոսի հավակնորդ Արթուր Աբրահամի (34-3-0, 27 նոկաուտ) մենամարտը կարող է տեղի ունենալ օգոստոսի 25-ին: Մրցավայրը դեռ չի ընտրվել. տարբերակներն են Բեռլինը, Համբուրգը եւ Մագդեբուրգը, հաղորդում է BoxingScene-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Էրֆրուտում Շտիգլիցը պաշտպանեց տիտղոսը` հաղթելով ավստրալացի Նադեր Համդանին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի