18:21  ,  21 մարտի, 2014

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնության հաղթողները

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Մարտի 21-ին կայացան եզրափակիչ մենամարտերը, հաղորդում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

46 կգ քաշային կարգի պատվո հարթակում գերիշխում էին Օլիմպիական հերթափոխի քոլեջի սաները: Այստեղ եզրափակչում Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող  Ժիրայր Սարգսյանը առանց մեծ դժվարության հաղթեց գյումրեցի Վաղարշակ Սարգսյանին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին  արժանացած Արսեն Աբգարյանը եւ Վահե Դավոյանը նույնպես ներկայացնում էին  քոլեջը:  

48 կգ քաշային կարգում էլ ոսկե մեդալը ուղեւորվեց Օլիպիական հերթափոխի քոլեջ: Այն իր մարզադպրոցի համար նվաճեց Վահե Բադալյանը, ով  առավելության հասավ Արեն Հարությունյանի նկատմամբ: 48 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արթուր Բարեյանն ու Տիգրան Սարիբեկյանը:

50 կգ կարգում հավասարը չուներ պատանիների Եվրոպայի չեմպիոն Մնացական Հարությունյանը: 2-րդը Արա Գրիգորյանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Սերգեյ Գետեւոնյանը եւ Ժորա Միրզոյանը:

52 կգ քաշային կարգում Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Մնացական Հարությունյանը առավելության հասավ դինամոյական Գարիկ Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Աշոտ Մխիթարյանը եւ Զոհրաբ Ղազարյանը:

54 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Սարգիս Մարգարյանը, ով պարտության մատնեց Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Ժորժիկ Մարությանին: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաեւ Հովհաննես Մակարյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը:

57 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Գեւորգ Հարությունյանը:    2-րդը Կարեն Մարգարյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Արման Սիմոնյանն ու Արման Հարությունյանը:

60 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Շիրակի մարզը ներկայացնող Արման Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզադպրոցի սան Արման Սիմոնյանը: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լյովա Գրիգորյանն ու Արթուր Սիմոնյանը:

63 կգ քաշային կարգի եզրափակչում  դինամոյական Արտուշ Հովհաննիսյանը համառ պայքարում  հաղթանակ տոնեց պատանիների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Արման Խուրշուդյանը եւ Գոռ Ալեքսանյանը:

66 կգ քաշային կարգում հավասարը չուներ Գուրգեն Մադոյանը: 2-րդը Արաբյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Փայլակ Ղազարյանն ու Դավիթ Թարոյանը:

70 կգ քաշային կարգում դինամոյական Արթուր-Էրիկ Սիմոնյանը առանց մեծ դժվարությամբ հաղթեց Հայկ Հովհաննիսյանին: 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Վահան Վանցյանն ու Ալիկ Վարդանյանը:

75 կգ քաշային կարգում հավասարը չուներ գյումրեցի Վան Մելքումյանը: 2-րդը Գեւորգ Զաքարյանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Ժորա Ղազարյանն ու Կարեն Հակոբյանը:

80 կգ քաշային կարգում  պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց Էջմիածնի մարզադպրոցի սան Էդիկ Մաղաքյանը: 2-րդը Ալյոշա Ստամբուլցյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Սարգիս Հովհաննիսյանն ու Էմիլ Հովհաննիսյանը:

Եվ վերջապես գերծանր քաշային կարգ : Այստեղ չեմպիոնի կոչման համար պայքարում էին  գյումրեցիներ Գուրգեն Հովհաննիսյանը եւ Լյովա Խաչատրյանը:  Երկու գյումրեցիների պայքարում հաջողությունն ուղեկցեց Հովհաննիսյանին: Գերծանր քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացանՎաչագան Եղշատյանը եւ Հայկ Վարդումյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում