Երկրորդ միջին քաշային կարգում (մինչեւ 76,2 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը (Գերմանիա) Արթուր Աբրահամին հրավիրել է մայիսի 5-ին Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում ներկա լինել ավստրալացի Նադեր Համդանի հետ մենամարտին:
«Մենք հրավիրատոմս ենք ուղարկել Արթուր Աբրահամին, քանի որ տիտղոսիս պարտադիր պաշտպանության ժամանակ իմ մրցակիցները անհետանում են: Միկել Կեսլերը, Դմիտրի Սարտիսոնը եւս մի երկուսը անհետացան, հիվանդացան, կամ տեղափոխվեցին այլ քաշային կարգ:
Աբրամանին հրավեր ուղարկելով` մենք կատակ ենք արել, բայց ամեն կատակում ճշմարտություն կա: Կարծում եմ` Արթուրը կգա, քանի որ մենամարտը կազմակերպում է նրա պրոմոուտերական թիմը», - Շտիգլիցի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի