15:09 5 մայիսի, 2012Երկրորդ միջին քաշային կարգում (մինչեւ 76,2 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը (Գերմանիա) Արթուր Աբրահամին հրավիրել է մայիսի 5-ին Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում ներկա լինել ավստրալացի Նադեր Համդանի հետ մենամարտին:
«Մենք հրավիրատոմս ենք ուղարկել Արթուր Աբրահամին, քանի որ տիտղոսիս պարտադիր պաշտպանության ժամանակ իմ մրցակիցները անհետանում են: Միկել Կեսլերը, Դմիտրի Սարտիսոնը եւս մի երկուսը անհետացան, հիվանդացան, կամ տեղափոխվեցին այլ քաշային կարգ:
Աբրամանին հրավեր ուղարկելով` մենք կատակ ենք արել, բայց ամեն կատակում ճշմարտություն կա: Կարծում եմ` Արթուրը կգա, քանի որ մենամարտը կազմակերպում է նրա պրոմոուտերական թիմը», - Շտիգլիցի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.