Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը, Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում հայտարարելով 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակված, շնորհակալություն հայտնեց մրցման կազմակերպիչներին:
«Շնորհակալությո՛ւն, Սոչի, շնորհակալությո՛ւն, Ռուսաստան, շնորհակալությո՛ւն, օլիմպիականներ: Դուք փայլեցիք այս 17 օլիմպիական օրերին՝ տպավորելով ամբողջ աշխարհը: Դուք արժանապատվորեն նշեցիք ձեր հաղթանակներն ու ընդունեցիք ձեր պարտությունները: Ռուսաստանը խոստացավ մեզ լավագույն Օլիմպիական խաղեր, Ռուսաստանը պահեց իր խոստումը: Վստահ եմ, որ բոլորը կհիշեն Սոչիի Խաղերը եւ դարձյալ կվերադառնան այստեղ: Թող Սոչիի արեւը մայր չմտնի: Հաջողությո՛ւն, Սոչի, հաջողությո՛ւն, Ռուսաստան»,- Խաղերի փակման ժամանակ հայտարարեց Թոմաս Բախը:
Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել էր նաեւ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի