00:25 24 փետրվարի, 2014Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը, Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում հայտարարելով 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակված, շնորհակալություն հայտնեց մրցման կազմակերպիչներին:
«Շնորհակալությո՛ւն, Սոչի, շնորհակալությո՛ւն, Ռուսաստան, շնորհակալությո՛ւն, օլիմպիականներ: Դուք փայլեցիք այս 17 օլիմպիական օրերին՝ տպավորելով ամբողջ աշխարհը: Դուք արժանապատվորեն նշեցիք ձեր հաղթանակներն ու ընդունեցիք ձեր պարտությունները: Ռուսաստանը խոստացավ մեզ լավագույն Օլիմպիական խաղեր, Ռուսաստանը պահեց իր խոստումը: Վստահ եմ, որ բոլորը կհիշեն Սոչիի Խաղերը եւ դարձյալ կվերադառնան այստեղ: Թող Սոչիի արեւը մայր չմտնի: Հաջողությո՛ւն, Սոչի, հաջողությո՛ւն, Ռուսաստան»,- Խաղերի փակման ժամանակ հայտարարեց Թոմաս Բախը:
Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել էր նաեւ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.