22:20  ,  23 փետրվարի, 2014

Սոչի-2014. 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կրակը մարեց

Սոչիում մարեց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կրակը: Փետրվարի 6-ից անցկացված Խաղերը փակված հայտարարեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Նա շնորհակալություն հայտնեց Սոչիին եւ Ռուսաստանին բոլոր խոստումներն ու պարտավորությունները հրաշալի կատարելու համար:

Ռուսաստանի համար այս Խաղերը ռեկորդային էին: Ընդհանուր հաշվարկում ռուսները Խաղերն ավարտեցին 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով՝ գրանցելով երկրի պատմության լավագույն արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում: Ռուսաստանի թիմն առաջատար է նաեւ ընդհանուր մեդալների քանակով՝ 33 մեդալ:

Երկրորդ տեղը գրավեցին նորվեգացիները, ովքեր ունեն 11 ոսկե, 5 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակեցին 10 ոսկե, 10 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ նվաճած կանադացիները, իսկ ամերիկացիները հայտնվեցին չորրորդ տեղում՝ 9 ոսկե, 7 արծաթե եւ 12 բրոնզե 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով