Սոչիում կայացած 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում վիճարկվեցին մեդալների բոլոր՝ 98 հավաքածուները:
Ընդհանուր հաշվարկում հաղթեցին ռուսները, ովքեր Խաղերն ավարտեցին 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով՝ գրանցելով երկրի պատմության լավագույն արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում: Ռուսաստանի թիմն առաջատար է նաեւ ընդհանուր մեդալների քանակով՝ 33 մեդալ:
Երկրորդ տեղը գրավեցին նորվեգացիները, ովքեր ունեն 11 ոսկե, 5 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակեցին 10 ոսկե, 10 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ նվաճած կանադացիները, իսկ ամերիկացիները հայտնվեցին չորրորդ տեղում՝ 9 ոսկե, 7 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ: Սոիչում մեդալի արժանացան 26 երկրներ:
Հիշեցնենք, որ 2010-ին Վանկուվերում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում 14 ոսկե մեդալով հաղթել էին կանադացիները, իսկ ռուսները չէին ընդգրկվել նայնիսկ լավագույն տասնյակում:
Փետրվարի 23-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, կկայանա Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որում Հայաստանի դրոշակակիրը կլինի լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հայաստանի պատվիրակությունը Սոչի էր մեկնել 4 մարզիկներով՝ Կատյա Գալստյան, Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան եւ Արման Սերեբրակյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի
19:37 , 25 սեպտեմբերի
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի