Սոչի-2014. Ընդհանուր հաշվարկի ամփոփում (ֆոտո)

18:33   23 փետրվարի, 2014

Սոչիում կայացած 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում վիճարկվեցին մեդալների բոլոր՝ 98 հավաքածուները:

Ընդհանուր հաշվարկում հաղթեցին ռուսները, ովքեր Խաղերն ավարտեցին 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով՝ գրանցելով երկրի պատմության լավագույն արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում: Ռուսաստանի թիմն առաջատար է նաեւ ընդհանուր մեդալների քանակով՝ 33 մեդալ:

Երկրորդ տեղը գրավեցին նորվեգացիները, ովքեր ունեն 11 ոսկե, 5 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակեցին 10 ոսկե, 10 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ նվաճած կանադացիները, իսկ ամերիկացիները հայտնվեցին չորրորդ տեղում՝ 9 ոսկե, 7 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ: Սոիչում մեդալի արժանացան 26 երկրներ: 

Հիշեցնենք, որ 2010-ին Վանկուվերում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում 14 ոսկե մեդալով հաղթել էին կանադացիները, իսկ ռուսները չէին ընդգրկվել նայնիսկ լավագույն տասնյակում:

Փետրվարի 23-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, կկայանա Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որում Հայաստանի դրոշակակիրը կլինի լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հայաստանի պատվիրակությունը Սոչի էր մեկնել 4 մարզիկներով՝ Կատյա Գալստյան, Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան եւ Արման Սերեբրակյան:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.