Սոչիում ավարտին մոտեցող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների 98 հավաքածուներից նախավերջինի ոսկին բաժին հասավ ռուսներին, ովքեր ապահովել են ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը:
Ալեքսանդր Զուբկովը, Ալեքսեյ Նեգոդայլոն, Դմիտրի Տրունենկովը եւ Ալեքսեյ Բոեւոդան նվաճեցին չորստեղանի բոբսլեյի չեմպիոնական տիտղոսը: Լատվիայի քառյակը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ ամերիկացիները բավարարվեցին բրոնզե մեդալով:
Ռուսները Սոչիի Խաղերն ավարտեցին 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով:
Վերջին չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն տափօղակով հոկեյի տղամարդկանց Շվեդիայի եւ Կանադայի հավաքականները:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բոբսլեյ, չորստեղանի, տղամարդիկ
1. Ռուսաստան՝ 3.40,69
2. Լատվիա՝ +0,09
3. ԱՄՆ՝ +0,39
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի