16:20 23 փետրվարի, 2014Սոչիում ավարտին մոտեցող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների 98 հավաքածուներից նախավերջինի ոսկին բաժին հասավ ռուսներին, ովքեր ապահովել են ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը:
Ալեքսանդր Զուբկովը, Ալեքսեյ Նեգոդայլոն, Դմիտրի Տրունենկովը եւ Ալեքսեյ Բոեւոդան նվաճեցին չորստեղանի բոբսլեյի չեմպիոնական տիտղոսը: Լատվիայի քառյակը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ ամերիկացիները բավարարվեցին բրոնզե մեդալով:
Ռուսները Սոչիի Խաղերն ավարտեցին 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով:
Վերջին չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն տափօղակով հոկեյի տղամարդկանց Շվեդիայի եւ Կանադայի հավաքականները:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բոբսլեյ, չորստեղանի, տղամարդիկ
1. Ռուսաստան՝ 3.40,69
2. Լատվիա՝ +0,09
3. ԱՄՆ՝ +0,39
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.