12:54  ,  23 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսները նվաճեցին դահուկավազքի բոլոր մեդալները եւ հաղթեցին ընդհանուր հաշվարկում

Սոչիում ավարտին մոտեցող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի վերջին օրը՝ փետրվարի 23-ին, վիճարկվող մեդալների 3 հավաքածուներից առաջինն ամբողջությամբ տեղափոխվեց Ռուսաստան:

Դահուկավազքի ազատ ոճով 50 կմ ընդհանուր մեկնարկի մրցումներում Ալեքսանդր Լեգկովը նվաճեց ոսկե մեդալ, Մաքսիմ Վիլեգժանինը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Իլյա Չերնոուսովը գրանցեց երրորդ արդյունքը:  

Ռուսներն արդեն ունեն 12 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ եւ ընդհանուր հաշվարկում անհասանելի դարձան երկրորդ տեղում գտնվող նորվեգացիների համար:

Հիշեցնենք, որ այս մրցաձեւին պետք է մասնակցեին նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը, ովքեր հրաժարվել էին պայքարից:

Վերջին օրվա մյուս չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն տափօղակով հոկեյի տղամարդկանց Շվեդիայի եւ Կանադայի հավաքականները, ինչպես նաեւ կկայանան չորստեղանի բոբսլեյի մրցումներո, որոնցում նորվեգացիները մասնակիցներ չունեն եւ չեն կարող շրջանցել Ռուսաստանին:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, վերջին մեդալային օր
Դահուկավազք, տղամարդիկ, 50 կմ, ընդհանուր մեկնարկ, ազատ ոճով 

1. Ալեքսանդր Լեգկով (Ռուսաստան)՝ 1:46.55,2
2. Մաքսիմ Վիլեգժանին (Ռուսաստան)՝ +0,7
3. Իլյա Չերնոուսով (Ռուսաստան)՝ +0,8

4. Մարտին Յոնսուդ Սունդբյու (Նորվեգիա)՝ +1.0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում