Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանն ավարտեց ելույթը Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:
Լեռնադահուկի ոլորավայրէջքի մրցումների նախնական փուլում ամերիկահայ մարզիկը գրավել էր 60-րդ տեղը եւ դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ զբաղեցրեց 34-րդ տեղը: Նախնական փուլում Սերեբրակյանը գրանցել էր 55.90 վայրկյան արդյունք, իսկ եզրափակիչի գումարում՝ 2:00.57 վայրկյան: Եզրափակիչում եզրագիծը հատեցին 45 մարզիկներ:
Այս մրցաձեւում ոսկե մեդալ նվաճեց ավստրիացի Մարիո Մատը: Նրա հայրենկից Մարսել Հիրշերը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ նորվեգացի Հենրիկ Կրիստոֆերսենը եզրափակեց եռյակը:
Հիշեցնենք, որ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին Սոչիում ուժերը փորձել էր նաեւ լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի մրցումներում՝ զբաղեցնելով 46-րդ տեղը։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Լեռնադահուկային սպորտ, ոլորավայրէջք
1. Մարիո Մատ (Ավստրիա) ՝ 1.41,84.
2. Մարսել Հիրշերը (Ավստրիա) – 1.42,12.
3. Հենրիկ Կրիստոֆերսեն (Նորվեգիա) – 1.42,67
34. Արման Սերեբրակյան (Հայաստան) - 2:00.57 (+18.73)
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում