18:16  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Արման Սերեբրակյանը դուրս եկավ հաջորդ փուլ

Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը դուրս եկավ Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկի ոլորավայրէջքի մրցումների եզրափակիչ փուլ:

Նախնական փուլում ամերիկահայ մարզիկը գրանցեց 55.90 վայրկյան արդյունք՝ գրավելով 60-րդ տեղը: Այս փուլում լավագույն արդյունքը գրանցեց ավստրիացի Մարիո Մատը, ում Սերեբրակյանը զիջեց 9.20 վայրկյան: Կրկնակի օլիմպիական չեմպիոն, ավստրիացի Բենջամին Ռայխը դուրս մնաց պայքարից: Ոլորավայրէջքի եզրափակիչը կմեկնարկի փետրվարի 22-ին՝ Երեւանի ժամանակով 20:15-ի: 

Հիշեցնենք, որ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին Սոչիում մասնակցել էր նաեւ լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի մրցումներին՝ զբաղեցնելով 46-րդ տեղը։ Այսօր նա կավարտի մրցելույթը Սոչիի Օլիմպիական խաղերում:

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում