15:59  ,  19 փետրվարի, 2014

Սոչի-2014. Արման Սերեբրակյանը 46-րդն է

Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի մրցումներում զբաղեցրեց 46-րդ տեղը։ 

Ոսկե մեդալը նվաճեց ամերիկացի Տեթ Լիգետին։ Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին հասան ֆրանսիացի Սթիվ Միսիլյեին եւ Ալեքսիս Պանտյուրոյին։ Մրցմանը մասնակցում էր 109 մարզիկ։ 

Հիշեցնենք, որ հայ լեռնադահուկորդը առաջին փուլում զբաղեցրել էր 54-րդ տեղը։

Սերեբրակյանը փետրվարի 22-ին կմասնակցի նաեւ ոլորավայրէջքի մրցումներին։

Փետրվարի 19

Սոչի

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Թեդ Լիգետի (ԱՄՆ)՝ 2։45.29

2. Սթիվ Միսիլյե (Ֆրանսիա)` +0,48

3. Ալեքսիս Պանտյուրո (Ֆրանսիա)` +0,64

46. Արման Սերեբրակյան (Հայաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում