Լոնդոնի «Արսենալի» տնային ստադիոն «Էմիրեյթսում» փետրվարի 22-ին տեղադրվել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Դենիս Բերգկամպի արձանը: Արարողությունը կայացել է «Արսենալի» եւ «Սանդերլենդի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խաղից առաջ, գրում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» 125-ամյակի կապակցությամբ 2011-ին տեղադրվել էին անգլիացի պաշտպան Տոնի Ադամսի, ֆրանսիացի հարձակվող Թյերի Անրիի, ինչպես նաեւ անգլիացի մարզիչ Գերբերտ Չեպմենի արձանները: Դենիս Բերգկամպը լոնդոնյան ակումբում խաղացել է 1995-2006-ը՝ 423 խաղում խփելով 120 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում