ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գրազ են եկել մեկական արկղ գարեջրի վրա՝ Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հոկեյի կանանց եւ տղամարդկանց մրցաշարի հաղթողի վերաբերյալ, փոխանցում է ctvnews-ը։
«@pmharper-ի հետ գրազ ենք եկել ԱՄՆ-ի եւ Կանադայի հոկեյի կանանց եւ տղամարդկանց հավաքականների հանդիպման արդյունքի վրա»,- գրել է Օբաման Սպիտակ տան թվիթերյան էջում։
«Բարաք Օբամայի հետ գրազ եմ գալիս կանադական գարեջրի մեկ արկղի վրա»,- թվիթերյան իր էջում պատասխանել է Հարփերը։
Հիշեցնենք, որ կանանց մրցաշարի եզրափակիչում Կանադան հաղթել էր 3։2 հաշվով` նվաճելով ոսկե մեդալը: Տղամարդկանց հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա կիսաեզրափակիչում` փետրվարի 21-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի