00:16  ,  21 փետրվարի, 2014

Սոչի-2014. Կանադան անպարտելի էր հոկեյում

Կանադայի կանանց հավաքականը Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարի եզրափակիչում 3։2 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին՝ նվաճելով ոսկե մեդալը։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում Մարի-Ֆիլիպ Պուլենը կարողացավ հաղթանակ պարգեւել իր թիմին։ Այսպիսով, Կանադայի հավաքականը Օլիմպիական խաղերում իր անպարտելիության շարքը հասցրեց 20 խաղի։

Բրոնզը բաժին հասավ Շվեյցարիային, որը երրորդ տեղի համար խաղում 4։3 հաշվով հաղթեց շվեդներին։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Տափօղակով հոկեյ, կանայք, եզրափակիչ

Կանադա - ԱՄՆ՝ 3:2 (լրացուցիչ ժամանակ) (0:0, 0:1, 2:1, 1:0) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում