09:29 21 փետրվարի, 2014ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գրազ են եկել մեկական արկղ գարեջրի վրա՝ Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հոկեյի կանանց եւ տղամարդկանց մրցաշարի հաղթողի վերաբերյալ, փոխանցում է ctvnews-ը։
«@pmharper-ի հետ գրազ ենք եկել ԱՄՆ-ի եւ Կանադայի հոկեյի կանանց եւ տղամարդկանց հավաքականների հանդիպման արդյունքի վրա»,- գրել է Օբաման Սպիտակ տան թվիթերյան էջում։
«Բարաք Օբամայի հետ գրազ եմ գալիս կանադական գարեջրի մեկ արկղի վրա»,- թվիթերյան իր էջում պատասխանել է Հարփերը։
Հիշեցնենք, որ կանանց մրցաշարի եզրափակիչում Կանադան հաղթել էր 3։2 հաշվով` նվաճելով ոսկե մեդալը: Տղամարդկանց հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա կիսաեզրափակիչում` փետրվարի 21-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.