23:22  ,  19 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ֆավորիտները շարժվում են առաջ. հոկեյի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին Կանադայի եւ ԱՄՆ-ի հավաքականները:

Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող կանադացիները 2:1 հաշվով հաղթեցին Լիտվայի թիմին, իսկ ամերիկացիները պարտության մատնեցին Չեխիայի հավաքականին՝ 5:2:

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաեւ Ֆինլանդիայի եւ աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականները, իսկ ռուսները չէին կարողացել հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը՝ ճանապարհը զիջելով Ֆինլանդիային:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, քառորդ երզափակիչ 
 

Կանադա – Լիտվա՝ 2:1 (1:1, 0:0, 1:0)

ԱՄՆ – Չեխիա՝ 5:1 (3:1, 1:0, 1:1)

Ռուսաստան – Ֆինլանդիա՝ 1:3 (1:3, 0:1, 0:0)

Սլովենիա – Շվեդիա՝ 0։5 (0:1, 0:0, 0:4)

Կիսաեզրափակիչ

Կանադա – ԱՄՆ

Ֆինլանդիա – Շվեդիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում