Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչի արգելքը:
Քառորդ եզրափակիչում 2012թ. աշխարհի չեմպիոն ռուսները 1:3 հաշվով պարտվեցին Ֆինլանդիայի հավաքականին:
2010թ. Վանկուվերի Խաղերում Ռուսաստանը եւս պարտվել էր 1/4 եզրափակիչում՝ ճանապարհը զիջելով Կանադայի թիմին (3:7): Ֆինլանդիայի հավաքականը ռուսներին հաղթել էր (3:0) նաեւ աշխարհի 2011թ. առաջնության կիսաեզրափակիչում, այնուհետեւ դարձել էր աշխարհի չեմպիոն:
Կիսաեզրափակիչում Ֆինլանդիայի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականը, որը պայքարից դուրս էր թողել սլովենացիներին:
Հիշեցնենք, որ ռուսները A խմբում գրավել էին երկրորդ տեղը՝ զիջելով ամերիկացիներին, իսկ փլեյ-օֆֆում 4:0 հաշվով հաղթել էին նորվեգացիներին:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, քառորդ երզափակիչ
Ռուսաստան – Ֆինլանդիա՝ 1:3 (1:3, 0:1, 0:0)
Սլովենիա – Շվեդիա՝ 0։5 (0:1, 0:0, 0:4)
Կանադա – Լիտվա
ԱՄՆ – Չեխիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի
13:11 , 25 սեպտեմբերի
12:38 , 25 սեպտեմբերի
12:02 , 25 սեպտեմբերի