23:22 19 փետրվարի, 2014Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին Կանադայի եւ ԱՄՆ-ի հավաքականները:
Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող կանադացիները 2:1 հաշվով հաղթեցին Լիտվայի թիմին, իսկ ամերիկացիները պարտության մատնեցին Չեխիայի հավաքականին՝ 5:2:
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաեւ Ֆինլանդիայի եւ աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականները, իսկ ռուսները չէին կարողացել հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը՝ ճանապարհը զիջելով Ֆինլանդիային:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, քառորդ երզափակիչ
Կանադա – Լիտվա՝ 2:1 (1:1, 0:0, 1:0)
ԱՄՆ – Չեխիա՝ 5:1 (3:1, 1:0, 1:1)
Ռուսաստան – Ֆինլանդիա՝ 1:3 (1:3, 0:1, 0:0)
Սլովենիա – Շվեդիա՝ 0։5 (0:1, 0:0, 0:4)
Կիսաեզրափակիչ
Կանադա – ԱՄՆ
Ֆինլանդիա – Շվեդիա
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.