Նորվեգացի բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալներ նվաճած մարզիկը: Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում 40-ամյա Բյորնդալենը փետրվարի 19-ին նորվեգացիներին օգնեց նվաճել խառը փոխանցավազքի չեմպիոնի տիտղոսը: Նորվեգացին դարձավ 8-ակի օլիմպիական չեմպիոն՝ այդ ցուցանիշով գերազանցելով իր հայրենակից Բյորն Դալիին:
Բյորնդալենն ունի 13 օլիմպիական մեդալ (8-4-1): Դալին նվաճել է 12 մեդալ (8-4-0), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս դահուկորդուհի Ռաիսա Սմետանինան՝ 10 մեդալ (4-5-1): Նույնքան մեդալ ունի նաեւ իտալացի դահուկորդուհի Ստեֆանո Բելմոնդոն, ով նվաճել է 2 չեմպիոնական տիտղոս, փոխանցում է «Чемпионат.com»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուլե-Էյնար Բյորնդալենը դարձել էր ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատարեց ոսկե մեդալակիրը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի