20:30  ,  8 փետրվարի, 2014

Սոչի-2014. Բյորնդալենը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատարեց ոսկե մեդալակիր

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բիատլոնի 10 կմ սպրինտի մրցումներն ավարտվեցին Նորվեգիայի ներկայացուցիչ Ուլե-Էյնար Բյորնդալենի հաղթանակով:

40-ամյա Բյորնդալենը դարձավ ձմեռային Օլիմպիական խաղերի անհատական մրցաշարերում ոսկե մեդալ նվաճած ամենատարեց մարզիկը: Այս մրցաձեւում արծաթե մեդալակիր դարձավ ավստրիացի Դոմինիկ Լանդերտինգերը, իսկ չեխ Յարոսլավ Սոուկուպն արժանացավ բրոնզե մեդալի: 

Ուլե-Էյնար Բյորնդալենը 7-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Նախկինում նորվեգացին հաղթել էր նաեւ Նագանոյի (1998թ.), Սոլտ-Լեյք-Սիթիի (2002թ.) եւ Վանկուվերի (2010թ.) Խաղերում:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, տղամարդիկ, 10 կմ, սպրինտ

1. Ուլե-Էյնար Բյորնդալեն (Նորվեգիա) – 24.33,5 (1 տուգանային շրջան) 
2. Դոմինիկ Լանդերտինգեր (Ավստրիա) – մնացած 1,3 (0)
3. Յարոսլավ Սոուկուպ (Չեխիա) + 5,7 (0). 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում