00:05 20 փետրվարի, 2014Նորվեգացի բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալներ նվաճած մարզիկը: Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում 40-ամյա Բյորնդալենը փետրվարի 19-ին նորվեգացիներին օգնեց նվաճել խառը փոխանցավազքի չեմպիոնի տիտղոսը: Նորվեգացին դարձավ 8-ակի օլիմպիական չեմպիոն՝ այդ ցուցանիշով գերազանցելով իր հայրենակից Բյորն Դալիին:
Բյորնդալենն ունի 13 օլիմպիական մեդալ (8-4-1): Դալին նվաճել է 12 մեդալ (8-4-0), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս դահուկորդուհի Ռաիսա Սմետանինան՝ 10 մեդալ (4-5-1): Նույնքան մեդալ ունի նաեւ իտալացի դահուկորդուհի Ստեֆանո Բելմոնդոն, ով նվաճել է 2 չեմպիոնական տիտղոս, փոխանցում է «Чемпионат.com»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուլե-Էյնար Բյորնդալենը դարձել էր ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատարեց ոսկե մեդալակիրը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.