19:54  ,  19 փետրվարի, 2014

Ռուս հոկեյիստների 5 գլխավոր անհաջողություններն Օլիմպիական խաղերում

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականը երրորդ ձմեռային Օլիմպիական խաղերում անընդմեջ մնաց առանց մեդալի: Սոչիում ընթացող 22-րդ Խաղերում ռուսները պայքարից դուրս մնացին քառորդ եզրափակիչից՝ 1:3 հաշվով պարտվելով աշխարհի 2011թ. չեմպիոն Ֆինլանիդայի հավաքականին:

Ներկայացնում ենք հոկեյի Ռուսաստանի հավաքականի 5 գլխավոր անհաջողություններն Օլիմպիական խաղերում.

Սոչի-2014. Ֆինլանդիայից կրած պարտությունը

Սոչին պետք է գլխավոր մրցաշարը դառնար Օվեչկինի, Մալկինի, Կովալչուկի եւ այլ ռուս հոկեյիստների համար, սակայն նրանք չհասան նույնիսկ կիսաեզրափակիչ: Ռուսաստանի թիմը պարտվեց առանց աստղեր ունեցող Ֆինլանդիային, որի կազմից բացակում էր աշխարհի լավագույն դարպասապահ Տուկի Ռասկան, սակայն 43-ամյա Տեմու Սելյանեն սառույցի վրա էր:

Լեյկ-Պլեսիդ-1980. Ռուսաստանի հավաքականը պարտվեց ամերիկացի ուսանողներին

«Հրաշք սառույցի վրա». հենց այդպես անվանվեց ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի թիմերի միջեւ հանդիպումը, որը կայացավ 1980-ի փետրվաի 22-ին Լեյկ-Պլեսիդի Խաղերում: Աշխարհի ու Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն ռուսներն անակնկալ պարտություն կրեցին ԱՄՆ-ի թիմից, որի կազմում հանդես էին գալիս ուսանողներ: Այդ մրցաշարում ամերիկացիները հասան մինչեւ եզրափակիչ, որտեղ հաղթեցին Ֆինլանդիայի հավաքականին:

Լիլեհամեր-1994 եւ «անհասկանալի» Ռուսաստանի հավաքական

1994-ին Ռուսաստանի հավաքականի կազմը, երեւի, ամենաթույլն էր թիմի օլիմպիական պատմության մեջ: Այդ ժամանակ հավաքականի բոլոր ուժեղագույն հոկեյիստները մեկնել էին Հոկեյի ազգային լիգա, իսկ NHL-ը հրաժարվել էր դադարեցնել կանոնավոր առաջնությունն Օլիմպիական խաղերի ժամանակ: Ռուսների մրցակցիներն էին Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Սլովակիայի ուժեղ թիմերը: Այդյունքում՝ Ռուսաստանի հավաքականը գրավեց չորրորդ տեղն՝ առաջին անգամ Օլիմպիական խաղերում մնալով առանց մեդալի:

Թուրին-2006. Կանադային հաղթելուց հետո՝ չորրորդ տեղ 

2006-ին կանադացիները հիանալի անցկացրին խմբային փուլը եւ դուրս եկան քառորդ եզրափակիչ, սակայն 0:2 հաշվով պարտվեցին ռուսներին: Կիսաեզրափակիչում Ռուսաստանի թիմը 0:4 հաշվով պարտվեց Ֆինլանդիային, իսկ երրորդ տեղի համար խաղում 3 անպատասխան գոլ բաց թողեց չեխերից:

Վանկուվեր-2010. Ռուսաստան – Կանադա՝ 3:7

Վանկուվերի Խաղերից առաջ ռուսները 2 անգամ անընդմեջ հաղթել էին աշխարհի առաջնությունում եւ մրցաշարին մոտեցել էին որպես գլխավոր ֆավորիտ: Ռուսաստանի թիմն առաջին տեղով ավարտեց խմբային փուլը, իսկ ահա կանադացիները դժվարությամբ դուրս եկան փլեյ-օֆֆ: Սակայն հետո Կանադայի հավաքականը կերպարանափոխվեց եւ գերմանացիներին 8:2 հաշվով հաղթելուց հետո պարտության մատնեց նաեւ ռուսներին՝ 7:3: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում