14:58  ,  18 փետրվարի, 2014

Պլյուշչենկոյի կին Յանա Ռուդկովսկայա. Այն, ինչ արեց Յագուդինը, ստորություն է

Ինձ գրեցին, որ օգտագործել են իմ 8-ամյա վաղեմության ձայնագրությունները, սակայն զգուշացրել են Յագուդինին այդ մասին, ասել է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի կին Յանա Ռուդկովսկայան։ Նա մեկնաբանել է օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինի հայտարարությունը, թե իրեն սպառնացել են։

«Սակայն նա, այս ամենն իմանալով, գրառում է կատարել Twitter-ում։ Գրել է, որ սպառնացել եմ իրեն եւ իր ընտանիքին։ Ալեքսեյը երբեք աչքի չի ընկել իր ազնվությամբ։ Այն, ինչ նա արել է գեղեցիկ չէ, այդպես կարող է վարվել միայն տականքը։

Եվգենին միշտ ասել է, որ Յագուդինը հիանալի մարզիկ էր եւ նրա ամենաուժեղ մրցակիցներից։ Մաղթում եմ, որ նա սկսի զբաղվել սպորտով, քանի որ մարդիկ հիասթափվում են նրա շոուներից»,- Ռուդկովսկայայի խոսքը փոխանցում է Sovsport-ը։

Ավելի վաղ Յագուդինը թվիթերյան իր էջում գրել էր, որ եթե իր կամ իր ընտանիքի հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղավոր կլինեն Պլյուշչենկոն եւ նրա կինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում