14:58 18 փետրվարի, 2014Ինձ գրեցին, որ օգտագործել են իմ 8-ամյա վաղեմության ձայնագրությունները, սակայն զգուշացրել են Յագուդինին այդ մասին, ասել է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի կին Յանա Ռուդկովսկայան։ Նա մեկնաբանել է օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինի հայտարարությունը, թե իրեն սպառնացել են։
«Սակայն նա, այս ամենն իմանալով, գրառում է կատարել Twitter-ում։ Գրել է, որ սպառնացել եմ իրեն եւ իր ընտանիքին։ Ալեքսեյը երբեք աչքի չի ընկել իր ազնվությամբ։ Այն, ինչ նա արել է գեղեցիկ չէ, այդպես կարող է վարվել միայն տականքը։
Եվգենին միշտ ասել է, որ Յագուդինը հիանալի մարզիկ էր եւ նրա ամենաուժեղ մրցակիցներից։ Մաղթում եմ, որ նա սկսի զբաղվել սպորտով, քանի որ մարդիկ հիասթափվում են նրա շոուներից»,- Ռուդկովսկայայի խոսքը փոխանցում է Sovsport-ը։
Ավելի վաղ Յագուդինը թվիթերյան իր էջում գրել էր, որ եթե իր կամ իր ընտանիքի հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղավոր կլինեն Պլյուշչենկոն եւ նրա կինը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.