10:24  ,  18 փետրվարի, 2014

Ալեքսեյ Յագուդին. Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղադրեք Պլյուշչենկոյին եւ նրա կնոջը

Մենասահքի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը հայտարարել է, որ ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի գործողությունները գնահատելուց հետո սպառնալիքներ է ստացել, փոխանցում է Rsport-ը։

«Երեկ հեռախոսազանգ եմ ստացել։ Սպառնացել են ինձ եւ ընտանիքիս։ Ամենաթողությունը շարունակվում է։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղադրեք Պլյուշչենկոյին, կնոջը եւ նրանց շրջապատին»,- գրել է Յագուդինը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ Յագուդինը սարկազմով է արձագանքել այն տեղեկությանը, թե կարիերան ավարտած կրկնակի օլիմպիական չեմպիոնը գարնանը «Չեմպիոնների եւ ընկերների շոու» կոմերցիոն ծրագրով մեկնելու է ելույթների Ռուսաստանի քաղաքներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում