13:31  ,  17 փետրվարի, 2014

Եվգենի Պլյուշչենկո. Ինձ ստիպել են դուրս գալ սահադաշտ

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է, որ չէր ցանկանում Սոչի-2014-ում մասնակցել անհատական մրցաշարին, սակայն տեղի է տվել Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի պահանջին, փոխանցում է CNN-ը։

31-ամյա գեղասահորդը պատմել է, որ թիմային մրցումների ժամանակ իրեն վատ է զգացել, ինչի մասին հայտնել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային։ Պլյուշչենկոյի խոսքով՝ նրան ստիպել են դուրս գալ սահադաշտ։

«Չեմ կարող այժմ բացատրել, թե ինչ է եղել։ Եթե հարցնեք Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահին, ապա նա ձեզ ամեն ինչ կպատմի։ Ինձ ստիպել են մասնակցել մրցումներին, քանի որ մեդալ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ ունեի։

Թիմային մրցումներից հետո ֆեդերացիայի ներկայացուցիչներին ասացի, որ ինձ այնքան էլ լավ չեմ զգում։ Սակայն նրանք ինձ պատասխանեցին, որ ինչ եղել արդեն եղել է»,- ասել է Պլյուշչենկոն։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի գեղասահորդը մեջքի վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել անհատական մրցաշարին, ինչից հետո հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում