22:51  ,  15 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ալեքսանդր Օվեչկին. Մրցավարը պետք է հեռացներ ամերիկացիների դարպասապահին

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի եւ «Վաշինգթոնի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինն անդրադարձել է ամերիկացիների դեմ Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի երկրորդ տուրի հանդիպման վերջնամասում տեղի ունեցած սկանդալային դրվագին:

«Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ Տյուտինի գոլի դրվագում, սակայն մրցավարը պետք է հաշվեր տափօղակը: Մեր թիմից ոչ ոք չէր դիպչել դարպասին: Այն շարժել էր հենց դարպասապահը: Մրցավարը պետք է նկատեր դա եւ 2 րոպեով հեռացներ Ջոնաթան Քուիկին»,- Օվեչկինի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստան – ԱՄՆ խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ հետխաղյա բուլիտներով ավելի ուժեղ էին գտնվել ամերիկացիները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս