22:36  ,  15 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ինչո՞ւ չհաշվեցին ռուս հոկեյիստի գոլը (ֆոտո)

Տափօղակով հոկեյի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի երկրորդ տուրի հանդիպման վերջնամասում տեղի ունեցավ մի դրվագ, որը դարձել է սկանդալի պատճառ:

2:2 հաշվի ժամանակ Ալեքսանդր Տյուտինի հարվածից հետո տափօղակը հայտնվեց ամերիկացիների դարպասում, սակայն մրցավարները չհաշվեցին ռուսաստանցու գոլը: Պատճառն այն է, որ հարվածի պահին ամերիկացիների դարպասը տեղում չի եղել: Որոշ կարծիքների համաձայն՝ ԱՄՆ-ի թիմի դարպասապահ Ջոնաթան Քուիկը միտումնավոր է շարժել դարպասը:

Խաղից հետո մրցավարն Ալեքսանդր Տյուտինին ասել է, որ դարպասը տեղաշարժված է եղել մինչեւ նրա հարվածը:

Հիշեցնենք, որ Ռուսաստան – ԱՄՆ խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ հետխաղյա բուլիտները հաջողություն էին բերել ամերիկացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում