Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում ամերիկացիները բուլիտներով առավելության հասան Ռուսաստանի հավաքականի նկատմամբ՝ միանձնյա գլխավորելով A խումբը:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Հիմնական ժամանակի վերջնամասում տեղի ունեցավ սկանդալային դրվագ, երբ ամերիկացի մրցավարները չհաշվեցին ռուսների խփած գոլը:
Խմբի մյուս խաղում Սլովակիայի հավաքականն անակնկալ պարտություն էր կրել սլովենացիներից՝ 3:1:
Խմբային փուլի վերջին տուրից առաջ ամերիկացիներն ունեն 5 միավոր, ռուսները՝ 4, սլովենացիները՝ 3, իսկ սլովակները միավոր չեն վաստակել: Երրորդ տուրում ռուսները կհանդիպեն Սլովակիայի հավաքականին, իսկ ամերիկացիներն ուժերը կչափեն Սլովենիայի թիմի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի