Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի եւ «Վաշինգթոնի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինն անդրադարձել է ամերիկացիների դեմ Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի երկրորդ տուրի հանդիպման վերջնամասում տեղի ունեցած սկանդալային դրվագին:
«Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ Տյուտինի գոլի դրվագում, սակայն մրցավարը պետք է հաշվեր տափօղակը: Մեր թիմից ոչ ոք չէր դիպչել դարպասին: Այն շարժել էր հենց դարպասապահը: Մրցավարը պետք է նկատեր դա եւ 2 րոպեով հեռացներ Ջոնաթան Քուիկին»,- Օվեչկինի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստան – ԱՄՆ խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ հետխաղյա բուլիտներով ավելի ուժեղ էին գտնվել ամերիկացիները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի