09:49  ,  11 փետրվարի, 2014

Կլոպ. Գերմանիայի Գավաթին մասնակցում ենք միայն հաղթելու համար

Դժվար հանդիպում ենք ակնկալում Ֆրանկֆուրտում, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ 46-ամյա մասնագետը խոսել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ հանդիպման մասին ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում, ինչպես նաեւ հայտարարել, որ իր թիմի նպատակն է հաղթանակն այդ մրցաշարում։

«Մասնակցում ենք Գերմանիայի Գավաթին այն նվաճելու համար։ Մրցաշրջանի առաջին հատվածում «Այնտրախտը» լավ ֆուտբոլ էր ցուցադրում, սակայն չէր կարողանում հասնել արդյունքի։ Այժմ այդ թիմի մոտ ամեն ինչ կարգին է։ Առաջիկա հանդիպումը հավասարազոր է եզրափակիչի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում