21:54  ,  10 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ը՝ Սոչիից. Արթուր Եղոյանի մեկնաբանությունը՝ սկիատլոնում իր ելույթի մասին

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Եղյոյանը դահուկավազքի սկիատլոնի առաջին մեկնարկից հետո օլիմպիական մայրաքաղաքում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում մեկնաբանել է իր ելույթը:

«Մենք հնարավորինս լավ մասնակցեցինք սքիատլոնի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճի մրցաձեւում: Մի փոքր մեկնարկից առաջ խնդիրներ կային, հոգնածություն էի զգում: Երեւի հաջորդ մեկնարկի ժամանակ արդեն ինձ ավելի լավ կզգամ:

Դահուկափայտերիս հետ էլ խնդիրներ կային, սխալ դահուկափայտեր էի ընտրել՝ բարձր էին: Դրանք ինձ ավելի շատ հոգնեցրին: Հաջորդ մրցման ժամանակ կուղղեմ այդ սխալներն արդեն:Այստեղ եմ ընտրել դահուկներս, միայն թե չպատկերացրեցի, որ դա ինձ ավելի շատ կհոգնեցնի: Իսկ ընդհանրապես մեր գույքը շատ լավն է ի շնորհիվ մեր ֆեդերացիայի: Մեկնարկի ժամանակ զգաղոցություններս անբացատրելի էին: Ես արդյունքի հետեւից չէի գնում, այլ լավ մասնակցությունս էի ուզում ապահովել:

Անցյալ Օլիմպիական խաղերին իմ վարկանիշներն այնքան ցածր էին, որ նույնիսկ մասնակցելու մասին մտածելու իրավունք չունեի, չէի կարող մասնակցել: Այս Օլիմպիական խաղերում ամեն ինչ այլ է՝ ես իմ ուժերով ձեռք բերեցի մասնակցելու հնարավորությունը: Անցյալ օլիմպիական խաղերին մտածում էի՝ գոնե մասնակցեմ, կարեւորը մասնակցությունն է: Այս անգամ մտածում եմ՝ կարեւորը մասնակցությունը չէ, ես արդեն դա հաղթահարել եմ: Կարեւորը՝ լավ մասնակցությունն է:Եվ իմ կարծիքով մեզ դա հաջողվեց: Տարածությունը շատ մեծ է՝ 30 կմ: Անհամբեր սպասում էի հանգստին: Արդյունքիս էի սպասում: Հիմա մտածում եմ հնարավորինս հանգստանալ, որպեսզի մյուս մրցման ժամանակ հոգնածությունն ինձ չխանգարի եւ հնարավորինս լավ հանդես գամ»,- ասաց Արթուր Եղոյանը:

Փետրվարի 11-ին Արթուր Եղոյանն ու Սերգեյ Միքայելյանը հանդես կգան ազատ ոճի սպրինտում: Որակավորման մեկնարկը կտրվի 14:00-ին:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկավազքսկիատլոն՝ 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճտղամարդիկ

1. Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա) - 1:08:15.4

2. Մարկուս Հելեներ (Շվեդիա) - 1:08:15.8 (+0.4)

3. Մարտին Յոնսրուդ Սունդբյու (Նորվեգիա) - 1:08:16.8 (+1.4)

46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան) - 1:13:16.6 (+5:01.2)

63. Արթուր Եղոյան (Հայաստան) - 1:17:44.5 (+9:29.1)

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով