21:54 10 փետրվարի, 2014Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Եղյոյանը դահուկավազքի սկիատլոնի առաջին մեկնարկից հետո օլիմպիական մայրաքաղաքում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում մեկնաբանել է իր ելույթը:
«Մենք հնարավորինս լավ մասնակցեցինք սքիատլոնի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճի մրցաձեւում: Մի փոքր մեկնարկից առաջ խնդիրներ կային, հոգնածություն էի զգում: Երեւի հաջորդ մեկնարկի ժամանակ արդեն ինձ ավելի լավ կզգամ:
Դահուկափայտերիս հետ էլ խնդիրներ կային, սխալ դահուկափայտեր էի ընտրել՝ բարձր էին: Դրանք ինձ ավելի շատ հոգնեցրին: Հաջորդ մրցման ժամանակ կուղղեմ այդ սխալներն արդեն:Այստեղ եմ ընտրել դահուկներս, միայն թե չպատկերացրեցի, որ դա ինձ ավելի շատ կհոգնեցնի: Իսկ ընդհանրապես մեր գույքը շատ լավն է ի շնորհիվ մեր ֆեդերացիայի: Մեկնարկի ժամանակ զգաղոցություններս անբացատրելի էին: Ես արդյունքի հետեւից չէի գնում, այլ լավ մասնակցությունս էի ուզում ապահովել:
Անցյալ Օլիմպիական խաղերին իմ վարկանիշներն այնքան ցածր էին, որ նույնիսկ մասնակցելու մասին մտածելու իրավունք չունեի, չէի կարող մասնակցել: Այս Օլիմպիական խաղերում ամեն ինչ այլ է՝ ես իմ ուժերով ձեռք բերեցի մասնակցելու հնարավորությունը: Անցյալ օլիմպիական խաղերին մտածում էի՝ գոնե մասնակցեմ, կարեւորը մասնակցությունն է: Այս անգամ մտածում եմ՝ կարեւորը մասնակցությունը չէ, ես արդեն դա հաղթահարել եմ: Կարեւորը՝ լավ մասնակցությունն է:Եվ իմ կարծիքով մեզ դա հաջողվեց: Տարածությունը շատ մեծ է՝ 30 կմ: Անհամբեր սպասում էի հանգստին: Արդյունքիս էի սպասում: Հիմա մտածում եմ հնարավորինս հանգստանալ, որպեսզի մյուս մրցման ժամանակ հոգնածությունն ինձ չխանգարի եւ հնարավորինս լավ հանդես գամ»,- ասաց Արթուր Եղոյանը:
Փետրվարի 11-ին Արթուր Եղոյանն ու Սերգեյ Միքայելյանը հանդես կգան ազատ ոճի սպրինտում: Որակավորման մեկնարկը կտրվի 14:00-ին:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկավազք, սկիատլոն՝ 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ, տղամարդիկ
1. Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա) - 1:08:15.4
2. Մարկուս Հելեներ (Շվեդիա) - 1:08:15.8 (+0.4)
3. Մարտին Յոնսրուդ Սունդբյու (Նորվեգիա) - 1:08:16.8 (+1.4)
46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան) - 1:13:16.6 (+5:01.2)
63. Արթուր Եղոյան (Հայաստան) - 1:17:44.5 (+9:29.1)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.