Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մրցանակային երկրորդ օրվանից հետո մեդալ են նվաճել 16 երկրեր:
Ընդհանուր հաշվարկում առաջին տեղում Նորվեգիան է, որն ունի 7 մեդալ (2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե): Երկրորդը 4 մեդալ (2-1-1) նվաճած հոլանդացիներն են, իսկ ամերիկացիները նույնպես 4 մեդալով (2-0-2) եզրափակում են լավագույն եռյակը: 4-ական մեդալի արժանացած ռուսներն ու կանադացիները բաժանում են 4-5-րդ տեղերը (1-2-1):
Մեկական ոսկե մեդալ նվաճել են նաեւ Գերմանիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ելույթ ունեցան նաեւ Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը, ովքեր մասնակցեցին դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ): 68 մարզիկների պայքարում Միքայելյանը գրավեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը 63-րդն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի
19:37 , 25 սեպտեմբերի
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի